News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հոկտեմբերի 31-ին ավարտվեց նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բնակիչների բողոքին միացած՝ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցի դատական քննությունը: ՀՀ վարչական դատարանում եզրափակիչ ելույթով հանդես եկան Կիվիրյանի ներկայացուցիչները՝ դատարանից պահանջելով բավարարել իրենց հակընդդեմ հայցը եւ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել:

«Ոստիկանությունը չկարողացավ իր հայցը հիմնավորել, ոստիկանության ներկայացուցիչն ընդունեց, որ հավաքը խաղաղ է եղել, վկա Կարեն Մովսիսյանը նշեց, որ կարգավորել են երթեւեկությունն այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները նստել են փողոցում, այսինքն ոչ մեկի իրավունքները չէին խախտվել, անհրաժեշտություն չկար միջամտելու»,-ասաց Կիվիրյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին զեկուցագիր ներկայացրեց, ըստ որի Արգիշտի Կիվիրյանը դեպքի օրը ոստիկանությունից «Շտապօգնության» մեքենայով «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 17:20-ին, այսինքն նա մեկ ժամ մնացել է ոստիկանության բաժնի մոտ՝ առանց բուժօգնության: Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը պնդեց, որ «Շտապօգնության» թերթիկում գրանցված 17:20-ն այն ժամն է, երբ Արգիշտի Կիվիրյանին հիվանդանոցում արդեն զննած, բուժօգնություն ցույց տված են եղել:

Լուսինե Սահակյանն ուղղեց ոստիկանության ներկայացուցչին.«Հիվանդանոցում այն ժամն են գրանցում, երբ «Շտապօգնությունը» հասնում է հիվանդանոց: Անհնար է, որ «Շտապօգնությունը» հասնի, աշխատակիցները սպասեն՝ հիվանդին զննեն, վերջացնեն, հետո նոր ժամ գրանցեն: Նրանց ֆունկցիան միայն հիվանդանոց հասցնելն է»:

Լուսինե Սահակյանը նշեց, որ ոստիկանության ներկայացրած փաստաթղթերը կեղծ են, դեպքի օրը՝ 16:22-ին, ոստիկանության բաժին կանչված «Շտապօգնության» առաջին մեքենայի անձնակազմը բուժօգնություն է ցույց տվել ոչ թե Արգիշտի Կիվիրյանին, այլ ոստիկանության աշխատակից, Կիվիրյանին բերման ենթարկած Վահան Վրթանեսյանին:

«Իրականում Վահան Վրթանեսյանի համար է կանչվել «Շտապօգնությունը», մենք պահանջում էինք, որ Արգիշտի Կիվիրյանի համար կանչեն, բայց չէին կանչում: Երբ արդեն բուժօգնություն էին ցույց տվել Վահան Վրթանեսյանին, որն, ի դեպ, դրա կարիքը չուներ, մենք ինքներս ենք խնդրել «Շտապօգնության» անձնակազմին, որ օգնություն ցույց տան Կիվիրյանին, որը գետնին պառկած էր: Եվ բժիշկներն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել Արգիշտի Կիվիրյանին: Իսկ այն ժամը, որը նշված է «Շտապօգնության» թերթիկում, իբր այդ ժամին են Վահան Վրթանեսյանի համար կանչ գրանցել, այդ ժամին Վահան Վրթանեսյանը մասնակցել է ավտոմեքնայի զննության: Ոստիկանության ներկայացուցչների փաստաթղթերով երեւում է, որ նույն «Շտապօգնության» անձնակազմը նույն ժամին՝ րոպեների ճշտգրտությամբ բուժօգնություն է ցույց տվել նաեւ ակցիայի մեկ այլ մասնակցի, ինչն անհնար էր»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Դատարանը դատաքննությունը հայտարարեց փակված, հեռացավ որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 21-ին:

Դատարանի որոշումը, ըստ Արգիշտի Կիվիրյանի, կախված է ոչ թե դատարանից, այլ «Բաղրամյան 26»-ից:

«Իմ փաստաբանների ներկայացրած փաստերը շատ ծանրակշիռ են, իրավական առումով եթե նայում եք, դատարանը պետք է մերժի ոստիկանության հայցը եւ բավարարի մեր հակըննդեմ հայցը: Սակայն ես չեմ ցանկանում բախտագուշակությամբ զբաղվել, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ այս ակտերը կկայացվեն ոչ թե դատարաններում, այլ Բաղրամյան 26-ում»,-NEWS.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բազմահարկի դեմ բողոքող բնակիչները և նրանց միացած ակտիվիստները փորձել էին փակել Կոմիտասի պողոտան: Արգիշտի Կիվիրյանին Կոմիտասի պողոտայից բերման էին ենթարկել: Նրա նկատմամբ արձանագրություն էր կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Կիվիրյանը ոստիկանության դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ նույն դեպքի առթիվ Կիվիրյանի դեմ հարուցվել է նաև քրեական գործ: Կիվիրյանը հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ