News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանը պատրաստ է Հայաստանից ընդունել ուսուցիչների, բժիշկների, գյուղատնտեսության մասնագետների: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչակազմի ղեկավար Ռոբերտ Մաթեւոսյանը:

Նրա խոսքով՝ ԼՂՀ-ի կառավարության՝ վերաբնակեցման մասին որոշումը բավականին շատ առավելություններ է սահմանում վերաբնակեցվող ընտանիքների համար. ցածր տոկոսադրույքներով վարկեր, առանձնաշենք, շինարարական նյութեր: «Սակայն հաշվի առնելով այդ առավելությունները, իմ կարծիքով, վերաբնակեցման տեմպերը բավականին ցածր են», - նշեց Ռոբերտ Մաթեւոսյանը: «Պատճառը հիմնականում տեղեկացվածության ցածր մակարդակն է: Մարդիկ հաճախ ինձ զանգում եւ հարցնում են՝ ձեր մոտ արդյոք կրակո՞ւմ են, թե՞ ոչ: Այսինքն մարդիկ վախենում են, որ սա սահամանամերձ շրջան է: Սակայն ես բացատրում եմ, որ Հայաստանի Արարատի մարզը շատ ավելի մոտ է սահմանին, քան Քաշաթաղի շրջանը»:

Ռոբերտ Մաթեւոսյանը նաեւ հավելեց, որ շուտով Բերձորում (Քաշաթաղի շրջանի վարչակն կենտրոն՝ խմբ.) նոր հիվանդանոց կկառուցվի: «Եվ մենք մասնագետների կարիք կունենանք», - ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ