News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիահայ լրագրող-ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանը նոյեմբերի 14-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանից ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալ է ստանալու: Պարգեւի հանձնման արարողությունը կայանալու է ֆրանսիական Դրոմ դեպարտամենտի Բուր-լը-Վալանսի քաղաքապետարանում: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:

Սիրիայում ծնված եւ ընտանիքով Ֆրանսիա փոխադրված լրագրող Գրիգոր Ամիրզայանը հայ մամուլում հայտնի գործիչ է: Նրա հոդվածները, ռեպորտաժներն ու ծաղրանկարները ներկայացնում են հայկական իրականությունը եւ գրավում ընթերցողների լայն շրջանակի:

Գրիգոր Ամիրզայանի հոդվածներն ու ծաղրանկարները հրապարակվել եւ հրապարակվում են աշխարհի տարբեր երկրների հայկական հրատարակություններում, այդ թվում՝ Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ