News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով, մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը հունվար-սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 3.2%-ով, իսկ ծառայություններինը՝ 6.8%-ով: Տարբերությունը, իհարկե, զգալի է: Բայց համեմատելով այդ ցուցանիշները՝ պետք է հաշվի առնել, որ բազային մասնաբաժնի բովանդակությամբ ծառայությունները գրեթե 1.3 անգամ զիջում են մանրածախ ապրանքաշրջանառությանը:

Միաժամանակ, գների գործոնն ապրանքների օգտին է. աճն «ընդամենը» 1.6% է արդյունաբերական եւ 1.9%՝ ոչ արդյունաբերական ապրանքների համար՝ միջինը 6.0%-ով ծառայությունների թանկացման դիմաց: Սակայն, չնայած գնաճի ցածր մակարդակին, ապրանքների սպառման ֆիզիկական ծավալն աննշան աճ է արձանագրել: Իսկ ահա ծառայությունների առումով հակառակ պատկերն է:

Նման իրավիճակը գործնականում բնորոշ է ապրանքների սպառման բարձր մակարդակ ունեցող «հարուստ» երկրներին: Հայտնի է, որ «նրանց» մոտ սպառողական ծախսերի կառուցվածքում գերակշռում են ծառայությունները, իսկ ահա սննդամթերքի մասնաբաժինը համեմատաբար ցածր է, սովորաբար՝ 10%-ից էլ պակաս: Բայց, իհարկե, նման երկրներում ամենեւին էլ քաղցից չեն տառապում: Իսկ մեզ մոտ մեծ է այն սննդամթերքի մասնաբաժինը, որը կազմում է բնակչության սպառողական ամբողջ ծախսերի գրեթե կեսը: Բայց, չնայած այդ հանգամանքին, շատերը քաղցած են:

Անցյալ տարվա տվյալների համաձայն, «ամենաաղքատ» խմբում մեկ շնչին բաժին հասնող եկամուտը կազմել է ընդամենը 8.469 դրամ (կամ 20.7 դոլարից էլ պակաս): Հացի եւ հացամթերքի օգտագործման նորման բնակչության մեկ շնչի հաշվարկով, սպառողական նվազագույն զամբյուղի համաձայն, կազմում է օրական 461.1 գրամ: Եվ այսպես, հաշվի առնելով հացի ծախսը, «ամենաաղքատի» եկամուտից մնում է ամսական 1.000 դրամից էլ պակաս:

Սննդամթերքի «զամբյուղի» ընտրանու արժեքը նվազագույնի է հասցված՝ թանկարժեք մսամթերքի, ձկնեղենի, կարագի եւ այլ մթերքների սպառման զուտ խորհրդանշական նորմայի պատճառով: Բայց պայմանականորեն ընդունենք, որ մեր սննդամթերքի ընտրանին իդեալական է, եւ ընտանիքի բյուջեի ծախսերում դրա մասնաբաժինը պետք է նվազի մինչեւ 10%: Այդ նպատակին հասնելու համար հարկավոր է մեկ շնչի համար 263 հազար դրամի եկամուտ: Այսինքն՝ «ամենաաղքատների» եկամուտը պետք է աճի ավելի քան 30 անգամ:

Նշենք, որ նույնիսկ «ամենահարուստների» խմբի միջին եկամուտը (ամսական մել շնչի համար 131 հազար դրամից էլ պակաս) երկու անգամ զիջում է այդ գումարը (263 հազար դրամ): Ինչը, բնականաբար, կասկած է առաջացնում մեր հասարակության էլիտար այդ շերտի վերաբերյալ պաշտոնական տվյալների հանդեպ: Հակառակ դեպքում ստացվում է, որ մեր հարուստները նույնպես չեն հասել կյանքի սոցիալական այդ ստանդարտին, ինչպես եւ աղքատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ