News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ վարկային համաձայնագրի նախագծին՝ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու համար: Այս մասին կառավարության նիստում հայտնել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նշել է, որ վարկը կօգտագործվի 2016 – 2026թթ.՝ ԱԷԿ-ի շահագործման սահմանային ժամկետը երկարացնելու աշխատանքներին:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտնել էր, որ ֆինանսավորումը ներառում է 270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ:

Նշենք, որ մինչեւ 2026 թ. ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2013թ. սեպտեմբերի 13-ին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում, հայտարարել էր, որ  «Ռոսատոմ» պետձեռնարկության մասնագետները կօգնեն անհրաժեշտ տեխնիկական նախագիծ կազմել: 

ՀՀ ԱԷԿ-ը շահագործման էր հանձնվել 1976թ., 1989-ին կոնսերվացվել էր, իսկ 1995թ. վերագործարկվել էր ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը՝  407,5 մՎտ հզորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ