News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ «Մահմեդական եղբայրներ» խմբավորման եւս 35 անդամների համար, հաղորդում է «Պրավդա»-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Մուրսին եւ գործով անցնող մնացած անձանց մեղադրում են օտարերկրյա կազմակերպությունների հետ դավադրության մեջ, որի նպատակը երկրի ներսում ահաբեկչական ակտեր կազմակերպելը եւ ռազմական գաղտնիքները այլ երկրներին հայտնելն է եղել:

Մուրսին զինվորականների կողմից իշխանությունից հեռացվել եւ կալանավորվել է 2013-ի ամռանը: Նախկին նախագահի դեմ դատական գործընթացն ընթանում է փետրվարի 16-ից: Մուրսին եւ «Մահմեդական եղբայրների» ղեկավարները մեղադրվում են նաեւ ահաբեկչությունը, իրենց ակտիվիստների ռազմական նախապատաստությունը ֆինանսավորելու, ինչպես նաեւ Եգիպտոսի տարածքային ամբողջականությանը վնասող այլ գործողությունների մեջ՝ նպատակ ունենալով իրականացնել «Մահմեդական եղբայրների» միջազգային ցանցի կողմից դրված նպատակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ