News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արքայազն Չարլզը Լոնդոնում այցելել է Սբ. Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ իր վիշտն է արտահայտել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ողբերգական ճակատագրի առիթով, գրում է բրիտանական «The Daily Mail»-ը:

Եկեղեցում արքայազն Չարլզը զրուցել է Մեծ Բրիտանիայում Հայկական եկեղեցու հովվի՝ եպիսկոպոս Վահան Հովհաննիսյանի եւ Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հետ:

Նշելով, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաները «հոգեմաշ ողբերգություն են ապրում»՝ արքայազն Չարլզն հայտարարել է, որ այժմ քրիստոնեությունը «տառացիորեն անհեթեթ ու բարբարոսական հարձակումների է ենթարկվում»:  «Իսկապես ցավալի է լսել քրիստոնյաների եւ նրանց եկեղեցիների վրա հարձակումների մասին, ինչպես ավելի վաղ այս տարի Դեր-Զորում հայկական եկեղեցու անիմաստ ու վայրագ ավերումն էր»,- ասել է արքայազն Չարլզը:

Ծառայության ժամանակ իրաքյան արքեպիսկոպոս Ավագ Ասատրյանը արծարծել է տարածաշրջանում հայ քրիստոնյաների խնդիրների մասին: «Հարձակումների հետեւնքով Իրաքի քրիստոնյաները լքում են իրենց նախնիների երկիրը: 1980թ. Իրաքում մոտ 1,5 մլն քրիստոնյա էր բնակվում, իսկ այսօր ԻԼԻՊ-ի հարձակումների հետեւանքով այդ թիվը հասել է 400 հազարի: Եթե մոտ ժամանակներս քաղաքական քայլեր չձեռնարկվեն, ապա Մերձավոր Արեւելքում արեւելյան քրիստոնյաների ներկայությունը կդադարեցվի հենց իրենց օրորոցում», - ասել է  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ