№ախստականների հարցերում Կիպրոսն առաջնորդվում է Եվրամիության օրենսդրությամբ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ԱԺ-ում հայտարարեց Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Յանակիս Օմիրուն՝ պատասխանելով NEWS.am թղթակցի հարցին:
«Եթե ինչ-որ քաղաքացիներ՝ որպես փախստական, ցանկանում են ստանալ մեր երկրի օգնությունը, դրա համար նախատեսված է անհրաժեշտ իրավական դաշտ», - հավելեց Օմիրուն: Նա նշեց, որ Կիպրոսն արդեն 350 փախստական է ընդունել Սիրիայից: Նրա տեղեկություններով՝ փախստականների թվում հայկական ծագմամբ մարդկի չկան: «Նրանց ընդունել ենք մեր երկրում, տրամադրել անհրաժեշտ օգնություն, իսկ նրան գործերին ընթացք է տրվել՝ համաձայն եվրոպական ստանդարտների», - ասաց Կիպրոսի խորհրդարանի նախագահը: