News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին այցելել է Մարտունու շրջան՝ տեղում ծխախոտագործության զարգացման եւ արտեզյան հորերի ցանցի ընդլայնման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե կառավարության ղեկավարը ծանոթացել է Բերդաշենի ենթաշրջանում ծխախոտագործության ոլորտում ձեռքբերված հաջողություններին եւ ի հայտ եկած խնդիրներին: Գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների, ծխախոտագործների եւ «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ՝ Ա. Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու ընթացիկ տարում արձանագրված խնդիրների լուծման ուղիները եւ Մարտունի քաղաքի շրջակայքում այդ ճյուղի հետագա զարգացման հնարավորությունները:

Ըստ զեկուցումների՝ 2014թ. Արցախում մշակվել է ծխախոտի շուրջ 100 հեկտար դաշտ, որի միջին բերքատվությունը համեմատաբար ցածր էր՝ պայմանավորված գլխավորապես երաշտային եղանակով: Վարչապետը նշել է, որ կառավարությունն աջակցության ձեռք է մեկնելու այս տարվա ընթացքում կորուստներ կրած ծխախոտագործներին, որպեսզի նրանք հաջորդ տարի եւս ի վիճակի լինեն զբաղվել այդ կուլտուրայի մշակմամբ: Ա. Հարությունյանը, կարեւորելով նշյալ ճյուղի նշանակությունն նաեւ աշխատատեղերի ստեղծման գործում, հայտարարել է ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ կառավարության եւ «Մասիս տոբակո» ընկերության ծրագրերի մասին: Ըստ պայմանավորվածության՝ Մարտունի քաղաքում կառուցվելու է ծխախոտի մթերման կայան, իսկ դաշտերի ընդհանուր ծավալը կհասցվի շուրջ 200 հեկտարի:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ Մարտունու սակավաջուր շրջանում ոռոգման հուսալի ցանց ձեւավորելու մանրամասները: Այդ կապակցությամբ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է արտեզյան որոշ հին հորերի վերականգնման, ինչպես նաեւ մի քանի նոր հորերի հատման նախագծեր: Վարչապետ Հարությունյանը շեշտադրել է, որ այդ հարցը կառավարության հոգածության ներքո է, եւ կարճ ժամանակահատվածում ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման միջոցով ընդհանուր առմամբ կլուծվի շրջանի ոռոգման ջրի խնդիրը: Նրա խոսքով՝ արտեզյան հորերի կայուն ցանցի վերականգնումը նշանակալի խթան կհանդիսանա թե՛ ծխախոտագործության, թե՛ այգեգործության զարգացման համար:

Վերջում վարչապետ Հարությունյանն այցելել է Մարտունի քաղաքում կառուցվող նոր թաղամասի շինհարթակ՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին: 4 նոր շենքերի բնակարանները բաշխվելու են թե՛ պետպատվերի շրջանակներում, թե՛ հիփոթեքային արտոնյալ պայմաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ