News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վիեննայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են Իրանի եւ «վեցյակի» բանակցությունների ավարտական փուլի ընթացքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը համակողմանի կարգավորելուն ուղղված քայլեր:

Բացի այդ, Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ քննարկել է նաեւ Իրանի եւ «վեցյակի» տարաձայնությունները հարթելու հնարավոր քայլերը:  «Հատուկ ուշադրություն է դարձվել հիմնական վիճելի պահերի հաղթահարմանը, որոնք խոչընդոտում են  բանակցային որոշումների առաջխաղացմանը», - նշել են նախարարությունում: Լավրովը եւ Զարիֆը կարծում են, որ կարգավորման շնորհիվ կամրապնդվի միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը:

Հիշեցնենք, նոյեմբերի 23-ին Իրանը եւ «վեցյակը» հրաժարվել են համապարփակ համաձայնագրից  եւ որոշել են սահմանափակվել շրջանակային համաձայնագրով: 

Միջուկային բանակցություններն սկսվել էին նոյեմբերի 18-ին, իսկ նոյեմբերի 24-ին Իրանը եւ միջնորդ վեց երկրները՝  Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Չինաստան, պարտավորվել են  երաշխիքների վերաբերյալ, ըստ որոնց՝ Իրանի ծրագիրն ունենալու է բացառապես խաղաղ բնույթ, փոխարենը վերացվելու են ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ