News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիեննայում միջազգային միջնորդների «վեցյակի» ընդհանուր հանդիպումից առաջ ընթանում են ԱԳՆ ղեկավարների բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պատվիրակության աղբյուրը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպումներ է ունեցել Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի-ի, «վեցյակի» համակարգող Քեթրին Էշթոնի հետ, իսկ այս պահին կայանում է նրա եւ Մուհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպումը:

Վկայակոչելով Իրանի պատվիրակության աղբյուրը՝ գործակալությունը հայտնում է, որ ավելի վաղ Զարիֆի հետ հանդիպել էր Էշթոնը: Տեղի են ունեցել նաեւ Վան Ի-ի հանդիպումները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ:

Նոյեմբերի 24-ին լրանում է այն ժամկետը, որի ընթացքում միջազգային միջնորդների վեցյակը եւ Իրանը պետք է երաշխիքների մասին համաձայնագիր մշակեն՝ Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի եւ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելու կարգի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ