News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր տեղի  է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հանրապետությունում ծխախոտագործության ոլորտում ունեցած այս տարվա արդյունքները, ինչպես նաեւ քննարկվել առկա խնդիրների լուծման ուղիներն ու գալիք տարվա անելիքները:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե շահագրգիռ մարմինների եւ ծխախոտագործների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարում մշակվել է շուրջ 100 հա ծխախոտի դաշտ, որի բերքատվությունն այնքան էլ գոհացուցիչ չէ` հիմնականում երաշտով պայմանավորված: Բերքի ցանկալի արդյունքին հասնելուն խանգարել են նաեւ ոռոգմանը եւ մթերմանն առնչվող որոշ հարցեր: Այս կապակցությամբ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ ոռոգման հետ կապված անհրաժեշտ հանձնարարականներն արդեն տրված են արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը եւ կարճ ժամանակահատվածում ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման միջոցով ընդհանուր առմամբ կլուծվի առավել շատ ծխախոտի դաշտեր ունեցող շրջանի` Մարտունու ոռոգման ջրի խնդիրը: Մարտունիում, վարչապետի խոսքով` կհիմնվի չորանոց, ինչը հնարավորություն կտա առանց խոչընդոտների ժամանակին մթերել արտադրանքը: Այս ամենին զուգահեռ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը կորուստներ կրած ծխախոտագործներին աջակցելու նպատակով նրանց անտոկոս վարկ է տրամադրելու` պարտավորությունների մարման համար, ինչպես նաեւ երկու տարով ազատելու է ջրի վարձավճարից: Ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ նոր ծրագիր է մշակվում. Մարտունու շրջանում արդեն մոտ 163 հա, իսկ Ասկերանում` 60հա ծխախոտի դաշտեր մշակելու հայտեր կան ներկայացված: Կառավարության ղեկավարը խորհրդակցության ավարտին հորդորել է ճիշտ պլանավորել հետագա անելիքները, իսկ խոշոր ծխախոտագործներին հանձնարարել է  կարգավորել բանվորների հետ աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ