News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015 թվականին Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգելու է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի արդիականացման ծրագիրը: Այս մասին նշված է Պալատի 2015թ. ծրագրում, որը հավանության է արժանացել խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 25-ին նիստում: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Ավստրիայի կառավարության տրամադրած միջոցներով:

Վերահսկիչ պալատը նաեւ ծրագրում է ուսումնասիրել հանրապետությունում շրջանառվող միջոցների օրինականությունն ու արդյունավետությունը, սոցիալական ծառայությունների կենտրոնների տարածքային ինտեգրման արդյունավետությունը, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության միջոցների ծախսումը:

Պալատը կստուգի նաեւ օրենսդրական բարեփոխումների «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակում բյուջետային ծախսերը, որոնք անցկացնում է «Արտասահմանյան դրամաշնորհային միջոցներով օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական կազմակերպությունը:

Ջրային տնտեսության ոլորտում ծրագրվում է ստուգել մարզերում ջրամատակարարման բարելավմանն ուղղված վարկային երրորդ ծրագիրը, ինչպես նաեւ Հայաստանի հյուսիսում եւ Թուրքիայի հետ սահմանին հոսող Ախուրյան գետի ջրերի ինտեգրված կառավարման ծրագիրը: Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման բյուրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ