News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիեւում եւ Մոսկվայում հերքել են ուկրաինական մամուլի տարածած այն լուրը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցում պատերազմով է սպառնացել: 

«Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» պատգամավոր, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության նախկին պետ Իրինա Ֆրիզը հերքել է սպառնալիքների մասին լուրը, փոխանցում է  BBC Ուկրաինան:

« Երեկ ՌԴ դեսպան Զուրաբովը ներկա չի եղել Պուտինի հետ Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցին: Եվ այսպես,  այդ մասին տեղեկությունը հավաստի չէ, ինչպես նաեւ այն, որ ինքիշխան պետության հասցեին որեւէ սպառնալիք է հնչել: Պյոտր Պորոշենկոյի հետ աշխատելով շուրջ 10 տարի՝ կարող եմ միայն հաստատել, որ նա երբեք ոչ ոքի թույլ չէր տա իր հետ զրուցել սպառնալից եւ ոչ կառուցողական տոնով եւ այլն», - գրել է նա Facebook-ում, մեջբերում է ՈՒՆԻԱՆ-ը: 

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի հեռախոսազրույցի փաստը: Միեւնույն ժամանակ Պեսկովը «մտացածին» է անվանել այն հայտարարությունը, թե ՌԴ նախագահն իբր սպառնացել է  Դոնբասում Ուկրաինայի բանակի դիրքերի վրա հարձակմամբ: Ըստ Պեսկովի՝ երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Ուկրաինայի հարավ-արեւելքի իրավիճակը: 

Հիշեցնենք, որ Պորոշենկոյի հետ Պուտինի հեռախոսազրույցի մասին լուրը նոյեմբերի 26-ի երեկոյան տարածել էր ուկրաինական Insider թերթը: Այն հաստատել էր, որ այդ ժամանակ  Պորոշենկոյի աշխատավայրում ներկա է եղել Կիեւում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, եւ որ Մոսկվան պնդել է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մերժման, ինչպես նաեւ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ