News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր մեղադրանք է առաջադրվել Բյուրեղավանի գիշերօթիկի դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Քր.օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը):

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցը վերջին շրջանում աղմկահարույց համբավ էր ձեռք բերել: Հիշեցնենք, որ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես էին եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին եւ անվայել արտահայտություններով դիմում նրան: Բայացահայտվել էին նաեւ սննդի պահման պայմանների խախտումներ:

Ապրիլի 18-ին մի շարք ՀԿ-ներ, որոնց թվում նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի աշխատակիցների՝ մամուլում հրապարակված բաց նամակի հիման վրա հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին:

Այս հաղորդման հետքերով գիշերօթիկ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ խիստ նկատողության արժանացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին: Աշխատանքից հեռացվել էր նաեւ գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ