News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլեւին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։

Որպես համագործակցության մեկնարկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ Կիրիլ Կորնիլեւը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների եւ հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները եւ մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարեւորել է «Այ Բի Էմ» ընկերության հետ երկարատեւ բիզնես համագործակցության հաստատման փաստը, քանի որ այն առաջադրում է սոցիալական ծառայությունների ավտոմատացման համապարփակ լուծումներ, որոնք սոցիալական ոլորտում էական առաջընթաց կապահովեն՝ պարզեցնելով տեղեկատվության տարբեր աղբյուրների եւ վերլուծությունների հասանելիությունը, ինչպես նաեւ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ կմշակեն առավել հեռանկարային ծառայություններ։ Այն նաեւ հնարավորություն կտա ապահովել սոցիալական ծառայությունների ինտեգրումը եւ բարձրորակ ծառայությունների մատուցումը մեր երկրի քաղաքացիներին:

«Այ Բի Էմ» ընկերությունը հանդիսանում է սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից մեկը: «Այ Բի Էմ»-ի «ԿՈՒՌԱՄ» սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով այսօր առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Իռլանդիայում, Կանադայում, Չինաստանում, բազմաթիվ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ