News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է սերտացնել Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ տնտեսական բնագավառում կապերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը եւ ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը երկու բարեկամ երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում կապերի խորացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, կարեւորվել է հայ-ուրուգվայական բիզնես ֆորումի անցկացումը, ինչը նոր թափ կհաղորդի փոխադարձ ներդրումների ներգրավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամությանը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: Իր հերթին, Դանիլո Աստորին բարձր է գնահատել ուրուգվահայերի ներդրումն իր երկրի զարգացման գործում եւ նշել, որ նրանք արդյունավետ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում եւ նպաստում Ուրուգվայի բարգավաճմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ