News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ խմբակցությունները կարող են համատեղ հայտարարության տեքստ կազմել, որով կդատապարտեն Արամ Մանուկյանի հետ կատարվածը: Այս մասին, այսօր՝ դեկտեբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Դուք այդպիսի հնարավորություն ունեք, ժամը 6:30-ին մենք կարող ենք հրավիրել արտահերթ նիստ, եւ կցանկանայինք, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրեին հայտարարությունը: Խնդրում եմ պատրաստել համապատասխան տեքստը»,-ընդգծել է Գալուստ Սահակյանը՝ հավելելով. «Սակայն այս արտահերթ նիստն ընդհատելն օրենքների հետ կապված որեւէ աղերս չունի:  Յուրաքանչյուր ձախողում մեր կողմից կդիտարկվի որպես ԱԺ աշխատանքների ձախողում»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ