News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը գտել է ամերիկյան Փենսիլվանիա նահանգում 6 մարդու սպանած տղամարդու մարմինը, հայտնում է ABC-ն: Նա 35-ամյա Բրեդլի Ուիլյամ Սթոունն է: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է անտառում՝ Փենսբերգի իր տնից ոչ հեռու: Հանցագործի մահվան պատճառները առայժմ անհայտ են: Ենթադրաբար նա նախկին զինծառայող է:

Ոստիկանության տվյալով՝ բոլոր զոհերը Սթոունի հետ «հարազատական» կապ ունեին: Նրանց թվում էր նրա նախկին կին 33-ամյա Նիկոլ Հիլը, վերջինիս մայրը՝ 57-ամյա Ջոան Հիլը եւ նրա քույր Պատրիցիա Ֆլիքը: Հայտնի է, որ  2009թ. ամուսնալուծությունից հետո ամուսինների միջեւ մշտական վեճ կար երկու դուստրերի խնամակալության թեմայով:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Փենսիլվանիա նահանգում  դեկտեմբերի 15-ի վաղ առավոտյան առնվազն հինգ մարդ է սպանվել: տեղի մամուլը հայտնել էր Մոնթգոմերի կոմսության տարբեր շրջաններում 2-3 միջադեպերի մասին: Նախնական տվյալով՝ դրանք բոլորը փոխկապակցված էին:

Փենսիլվանիայում անհայտ անձը 5 մարդ է սպանել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ