Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում դեկտեմբերի 15-ի վաղ առավոտյան առնվազն 5 մարդ է սպանվել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են Մոնթգոմերիի տարբեր շրջաններում երկու կամ երեք միջադեպի մասին: Նախնական վարկածի համաձայն, բոլորն էլ կապ ունեն իրար հետ:

Կասկածյալը, ենթադրաբար՝ նախկին զինծառայող, դեռեւս ազատության մեջ է: Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: