News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում տարիներ առաջ ճնշումների հետեւանքով մուսուլման դարձած ազգությամբ հայ 84-ամյա Ֆերման Գեզի մահանալուց հետո թաղման հետ կապված զարմանալի իրադարձություններ են տեղի ունեցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի Բաթման նահանգի Սասունի շրջանում ծնված Ֆերման Գեզը դեռեւս 14 տարեկան հասակում ճնշումների ներքո մուսուլման է դարձել, իսկ տարիներ անց ամուսնացել կրկին մուսուլման դարձած մեկ այլ հայի՝ Ֆերզիյե Գեզի հետ։ Սակայն Ֆերզիյե Գեզը հետագայում կրկին վերադարձել է քրիստոնեությանը։

Զույգն ունեցել է 11 երեխա, որոնցից 4-ն ընտրել են քրիստոնեությունը, 7-ը՝ մուսուլման են դարձել։

Ֆերման Գեզի մահվանից հետո քրիստոնյա երեխաները պնդել են, որ հայրը պետք է եկեղեցական արարողակարգով թաղվի, իսկ մահմեդական երեխաները շեշտել են, թե իրենց հայրն ամբողջ կյանքը մահմեդական ավանդույթներով է ապրել եւ պետք է հոգեհանգիստը կազմակերպել մզկիթում։

Երեխաների միջեւ վեճը հասնում է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանին, ով իր հերթին դիմել է Թուրքիայի կրոնի գործերով գլխավոր վարչություն եւ ստացել պատասխան, թե հանգուցյալի կինը ինչպես ցանկանա, այդ արարողակարգով էլ պետք է թաղվի Ֆերման Գեզը։

Կինն էլ ցանկացել է, որ ամուսնու հոգեհանգիստը եկեղեցում տեղի ունենա, ինչը եւ տեղի է ունեցել։ Չնայած իրենց մոր պահանջին, մուսուլման երեխաները ցանկացել են հոր դին բռնի ուժով դուրս բերել եկեղեցուց եւ տանել մզկիթ։

Անցանկալի միջադեպերից խուսափելու համար եկեղեցի են մեկնել ոստիկաններ, ովքեր ապահովել են անվտանգությունը մինչեւ թաղման ավարտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ