News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներքաղաքական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ. քաղաքական դաշտն անկատար է եւ գաղափարակազուրկ: Այս մասին Հալեպում ՀՅԴ 124-րդ ամյակի միջոցառմանը հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ երկրում առկա այդ մտահոգիչ պայմանները նպաստավոր հող են ստեղծում հասարակական արդարացի դժգոհության, քաղաքական անկայունության և առճակատման համար։

«Եվ սրանից լավագույնս փորձում են օգտվել այնպիսի ուժեր, որոնց համար մեր ժողովրդի ծանր վիճակը լոկ միջոց է իրենց անձնական, խմբակային շահերի ապահովման համար։ Հայաստանի ներքաղաքական նման իրավիճակի հիմնական պատճառը քաղաքական դաշտի անկատարությունն է եւ գաղափարազրկությունը»,- ասել է Հրանտ Մարգարյանը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի կարծիքով՝ զարմանալի չէ, որ այս պայմաններում օտար ուժերից յուրաքանչյուրը ձգտում է ամրապնդել սեփական դերակատարությունը. «Հարկ է նկատի առնել ադրբեջանաթուրքական տանդեմի ակնհայտ քաղաքական հաջողությունները մեզ համար կենսական երեք ուղղություններում. ԵՄ խորհրդարանական կառույցներ, ՆԱՏՕ եւ Ադրբեջան- Ռուսաստան երկկողմ հարաբերություններ»:

Հրանտ Մարգարյանը համոզված է, որ Հայաստանն այս պահին գտնվում է անցման փուլում, իսկ այն կայանալու է նոր Սահմանադրության ընդունումով: Նրա խոսքով՝ սա պատմական հնարավորություն է եւ նոր Սահմանադրությամբ է, որ երկրում մենատիրությունը, անձի իշխանությունը պետք է փոխարինվի հավաքական իշխանությամբ, իսկ թե որքանով այդ իշխանությունը կարտահայտի ժողովրդի կամքը, արդեն հաջորդ քայլն է, որի մասին մենք պետք է մտածենք: Հալեպում ունեցած ելույթի ժամանակ Հրանտ Մարգարյանը հիշել է այն ուժերի մասին, որոնք դեմ են Սահմանադրական փոփոխություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ