News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բեռլառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ իշխանություններն ունակ են կայունացնել տնտեսությունը կես տարվա ընթացքում, նույնիսկ ամենահոռետեսական սցենարի դեպքում: Նա կոչ է արել բնակչությանը չմտահոգվել եւ պատրաստվել Ամանորին:

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին Բելառուսի իշխանությունները մի շարք միջոցառումներ են ձեռնարկել իր արժութային եւ ֆինանսական շուկաների պաշտպանության ուղղությամբ՝ հաշվի առնելով «հարեւան երկրների տնտեսություններում, հատկապես ՌԴ-ում ստեղծված իրավիճակը»:

Մասնավորապես, երկրում արժույթ գնելու դեպքում 30-տոկոսանոց վճար է մտցվել, իսկ արժույթի վաճառքից ստացվող հասույթի պարտադիր նորմատիվը արտահանողների համար բարձրացվել է 30-ից 50 տոկոսի, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:

«Դուք մի մտահոգվեք, ինչ էլ լինի երկրում Ամանորի շեմին, նույնիսկ եթե վատագույն սցենարը լինի, մենք միեւնույն է կես տարում կկայունանանք շնորհիվ այն համակարգի, որը Բելառուսում ստեղծվել է՝ իշխանության խիստ ուղղահայաց համակարգ, խիստ պահանջներ… Ու եթե, Աստված չանի, իրավիճակը տատանվի, մենք վայրկենապես գործի կդնենք բոլոր լծակները եւ կկայունացնենք վիճակը»հայտարարել է Լուկաշենկոն՝ դատական փորձաքննությունների պետական կոմիտե այցելության ժամանակ:

Նա վստահ է, որ երկիրն ունակ է դուրս գալ ցանկացած իրավիճակից: «Մենք արդեն այն չենք, ինչ եղել ենք 10, կամ գուցե 20 տարի առաջ: Հետեւաբար պետք չի ախ ու վախ անել, պետք է պատրաստվել Ամանորին եւ Սուրբ Ծննդին»,-ասել է Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ