News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մտահոգ է թանկացումներով:

Այսօր` դեկտեմբերի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողները նախարարից հետաքրքրվեցին` այդ դեպքում ինչու չի միացել այսօր կառավարության մոտ ցույց անող քաղաքացիներին: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մտահոգությունը պարտադիր չէ արտահայտվի այն ձեւով, ոնց որ նշեցիք, այսինքն միանալով այդ քաղաքացիներին»:

Դավիթ Հարությունյանի խոսքով` գները կարգավորում է շուկան, իսկ իշխանությունների խնդիրն է վերահսկել, եւ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հետեւում է դրան: Դիտարկմանը, թե վարչապետը կարծես թե կախարդական փայտիկով նվազեցրեց ապրանքների գները, նախարարը պատասխանեց. «Վարչապետն ուզում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, այդ առումով ինքը տարօրինակ քայլ չի կատարել: Գոյություն ունի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, որը պարտավոր է վերահսկել շուկան, իսկ կառավարությունը կարող է հանձնարարականներ տալ»:

Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Հովիկ Աբրահամյանն անձամբ այցելել էր երեւանյան խոշոր սուպերմարկետներ, ծանոթացել իրավիճակին եւ հորդորել անհարկի թանկացումներ չանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ