News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա մի կնոջ՝ Քերնս քաղաքում ութ երեխաների սպանության մեղադրանքով, հայտնել են Ավստրալիայի ոստիկանության ներկայացուցիչները:

Ըստ ոստիկանության՝ ձերբակալվածը զոհերից յոթի մայրն է, ութերորդ երեխան նրա ազգականն է եղել: Ուրբաթ կնոջը՝ պարանոցի եւ կրծքի հատվածում դանակի հարվածներով հայտնաբերել են նույն տանը որտեղ սպանված երեխաներն էին:  Նա տեղափոխվել էր հիվանդանոց՝ որպես տուժած, հետագայում ձերբակալվել սպանության մեղադրանքով: Միեւնույն ժամանակ ոստիկանությունում ընդգծել են, որ  նրան դեռ մեղադրանք չի ներկայացվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մի քանի երեխաների 37-ամյա մայրը ձերբակալվել է սպանության մեղադրանքով եւ ներկայումս կալանքի տակ է: Նա գիտակից վիճակում է եւ պատասխանում է ոստիկանության հարցերին», - նշել է  ոստիկանության ներկայացուցիչը՝ ABC-ի հետ զրույցում:
Սպանված երեխաները 18-14 տարեկան էին: Բոլորն էլ դանակահարվել էին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ