News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թեթեւ արդյունաբերողների գործատուների միությունը ցանկանում է Հայաստանում Առեւտրի եւ դիզայնի ինստիտուտ բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը: Նրա խոսքով, ոլորտին նոր մոդելների դիզայներ եւ վաճառքի գծով մասնագետներ են անհրաժեշտ:

«Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ մենք բարձրացրեցինք այդ հարցը: Դժվար է չհամաձայնել նրա հետ. մենք վաճառքի գծով փորձառու մենեջերներ կամ գործակալներ չունենք: Այդ պատճառով կցանկանայինք, որ Կառավարությունը մեզ օգներ առեւտրի եւ դիզայնի մասնագետների համար ինստիտուտ ստեղծելու հարցում (հնարավոր է՝ արտերկրյան աջակցությամբ)»,- հայտարարեց Պողոսյանը:

«Մենք լավ դիզայներներ ունենք, բայց նրանք միայնակ են աշխատում: Ավելի շուտ նրանք իրենց անձնական ոճն են ներկայացնում, այլ ոչ թե հայկական ավանդույթներն ամբողջությամբ: Իսկ մենք կցանկանայինք, որպեսզի մեր հագուստը ճանաչեն եւ սիրեն հենց դրա համար»,- հավելեց նա:

Հովսեփ Պողոսյանի, այս հարցում պետության վրա հույսերը քիչ են. բյուջետային ուսումնական հաստատություններն անհրաժեշտ որակ չեն ապահովում եւ պատասխանատու չեն իրենց շրջանավարտների մակարդակի համար:

Ձեռնարկությունները գոհ չեն նաեւ դերձակների պատրաստվածությունից, այդ պատճառով պատրաստ են տեխնիկումներում իրենց վրա վերցնել մասնագիտական առարկաները: «Այդպես մենք գոնե կիմանանք, թե այդ երիտասարդությունն ինչ եւ ինչպես է սովորում: Չէ՞ որ հետո նրանք գալու են մեզ մոտ աշխատելու»,- ամփոփեց Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ