News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թունիսի Գաբես քաղաքում բախումներ են տեղի ունեցել նախագահի թեկնածուներ Մոնսեֆ Մարզուկիի եւ Բեջի Քայիդ Էս Սեբսիի կողմնակիցների միջեւ: Բախումները սկսվել են իր հաղթանակի մասին Էս Սեբսիի հայտարարությունից հետո՝ ըստ exit-poll-ի արդյունքների: Նրա կողմնակիցները դուրս են եկել փողոցներ՝տոնելով հաղթանակը, չնայած որ պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել:  

Թունիսի նախագահի թեկնածու Բեջի Քայիդ Էս Սեսբին ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարել է դրանց պաշտոնական տվյալները հրապարակելուց առաջ: Մրցակից թեկնածու Մոնսեֆ Մարզուկիի մենեջեր Ադնան Մոնսարը հայտարարել է, որ թեկնածուների միջեւ տարբերությունը քիչ է, եւ դեռ վաղ է խոսել որեւէ մեկի հաղթանակի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Դեկտեմբերի 21-ին Թունիսում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պայքարին մասնակցում են  «Նիդաա Թունիս» (Թունիսի ձայն) կուսակցության առաջնորդ Բեջի Քայիդ Էս Սեսբին եւ հանրապետության գործող նախագահ Մոնսեֆ Մարզուկին: Մասնակցությունը կազմել է շուրջ 59%:  Երկրորդ փուլի նախնական արդյունքները ԿԸՀ-ն կարող է հայտնել  հենց այսօր:  Նոր նախագահի անունը գերատեսչությունը պետք է հայտարարի դեկտեմբերի 24-ից ոչ ուշ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ