News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետների հետ:

ՏԿԱԻ նախարարն իր մտահոգությունը հայտնեց վերջին շրջանում գրանցված գնաճի վերաբերյալ եւ մարզպետների հետ քննարկեց մարզերում ստեղծված իրավիճակը, գների կայունացման գործընթացը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախարար Երիցյանը մարզպետներին հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել մարզերում լայն սպառման` հատկապես պարենային ապրանքների գների հետ կապված իրավիճակը` կանխելով չարաշահումներն ու շահարկումները:

Քննարկվեցին մարզպետների լիազորությունների, տարածքային կառավարման համակարգի, մարզերում տեսչական գործունեության աշխատանքների համակարգման, համայնքներին հատկացվող դոտացիաների վերաբերյալ մարզպետների ներկայացրած առաջարկությունները:

Բարձրացված հարցերը քննարկելու եւ ներկայացված առաջարկություններն ամփոփելու նպատակով Ա. Երիցյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ:

Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը եւ օժանդակության տրամադրման կարգը: Պետության սահմանած արտոնությունների թվում առաջին անգամ 2015 թ. ընթացքում աջակցություն ստացող համայնքների բնակիչ-բաժանորդները սպառած բնական գազի համար տարեկան մինչեւ 360 խմ ծավալի, ինչպես նաեւ մինչեւ 1440 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն 50 տոկոսի չափով:

Այս հարցի վերաբերյալ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով մարզպետներին առաջարկվեց խորհրդակցություններ անցկացնել ցանկում ընդգրկված համայնքների ղեկավարների, «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունների տարածքային մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ եւ վերջիններիս ներկայացնել արտոնությունների տրամադրման կարգը:

Քննարկվեցին նաեւ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար Շիրակի մարզում մեկնարկած բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հարցը եւ ընթացիկ այլ խնդիրներ:

ՏԿԱԻ նախարարը տեղեկացրեց, որ տարեսկզբից շարունակելու է իր մարզային այլցելությունները, որոնց ընթացքում տեղում ծանոթանալու եւ լուծումներ է տալու բարձրացված խնդիրներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ