News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ալյուրի հարստացումը չպետք է պարտադիր լինի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 27, լրագրողներին հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանում ծանր մետաղների առկայության բարձր ֆոնը, չպետք է դրանք լրացուցիչ ավելացնել՝ ներառելով նաեւ սննդակարգում:

Խնդիրը բարդ եւ նոր է, եւ ինչ-որ որոշակի բան ասելը դեռեւս վաղ է: Սակայն, հազիվ թե հարստացումը համընդհանուր լինի, հավելեց նա: «Չեմ վիճում, կան մարդիկ, ովքեր վիտամինների եւ միկրոտարրերի մեծ քանակության կարիք ունեն, այդ թվում՝ բժշկի նշանակմամբ: Շուկայում թող նրանց համար եւս ընտրության հնարավորություն լինի: Սակայն միայն նրանց համար, ում դա իսկապես պետք է», - հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ