News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գյումրեցի ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու, ողբերգության առնչությամբ Հայաստանում սգո օրեր հայտարարելու պահանջով այսօր՝ հունվարի 14-ին, Ազատության հրապարակից տասնյակ քաղաքացիներ «Սգո երթով» շարժվեցին դեպի նախագահական նստավայր (ֆոտոռեպորտաժ

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները կներկայացնեն նախագահական նստավայրի մոտ, որոնց չբավարարվելու դեպքում պատրաստվում են վերադառնալ Ազատության հրապարակ եւ առանց պաշտոնական հայտարարության սգո օրեր հայտարարել, այնուհետեւ առաջիկա օրերին բողոքի ակցիաներ անցկացնել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ:

«Պետությունն իր վերին մակարդակով պետք է հայտարարի սուգ ու ցույց տա իր հարգանքը զոհվածների, նաեւ ՀՀ քաղաքացիների հանդեպ: Աննախադեպ ոճիր է տեղի ունեցել, քնած մարդկանց բնաջնջել են: Իսկ դա կատարող ոճրագործը պետք է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը հանձնվի, պետք է Հայաստանում տեղի ունենա քննությունը: Մեր պետությունը եւ Ռուսաստանի Հանրապետությունը համաձայնագիր ունեն ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին, որում ասվում է, որ եթե Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն է կատարվել ռազմաբազայի ներկայացուցչի կողմից, ապա նա պետք է հանձնվի հայ իրավապահներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Նարեկ Այվազյանը:

Ակցիայի մասնակիցներն իրենց թեւերին սեւ ժապավեններ են կապել, նրանք նախքան երթի մեկնարկը Ազատության հրապարակում մոմեր վառեցին սպանված ընտանիքի հիշատակին: Երթին մասնակցում են «Դեմ եմ» շարժման անդամներ, նաեւ տարեց քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մոմավառությունը սկսել է դեռ նախորդ օրը, հարյուրավոր քաղաքացիներ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աստիճաններին մոմեր են վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Ավետիսյանների ընտանիքին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ