News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրերս կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Օրինագծում, մասնավորապես, նախատեսվում է արտահանողների համար շահութահարկի 10 անգամ նվազեցում: Իհարկե, ոչ բոլոր, այլ միայն տարեկան 50 մլրդ դրամ (106 մլն դոլար) ընդհանուր արժեքով ապրանք արտահանողների համար:

Հասկանալի է, որ Հայաստանում այդպիսի արտահանողները քիչ են: Առավել եւս, որ արտոնությունների ցուցակից բացառված են լեռնահանքային արդյունաբերության եւ բաց քարհանքեր մշակող ձենարկությունները:

Դիտարկենք 2013թ. ապրանքների արտանման ծավալով խոշորագույնների շարքը՝ բացառելով հանքաքարը եւ մետաղի կոնցենտրատները: 106 մլն դոլարի շեմը հաղթահարել է միայն թունդ սպիտային խմիչքների խումբը՝ 187,6 մլն դոլար արտահանման ծավալով: Նկատենք, որ այս խմբում գերիշխում է հայկական կոնյակը, իսկ արտահանողների շարքում առաջատարը Երեւանի կոնյակի գործարանն է: Ալկոհոլին հետեւող ապրանքների (ալմաստի եւ ալյումինային փայլաթիթեղի) արտահանման ծավալը նշված տարում չի գերազանցել անգամ 90 մլն դոլարը:

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով՝ այդ նույն թունդ սպիրտային խմիչքները արդեն գերազանցել են 117 մլն դոլարի շեմը: Տարեկան գնահատմամբ արտահանման 106 մլն դոլար շեմին կհասնեն միայն ալմաստն ու ծխախոտը: Մենք ալմաստի երեսակման քիչ ձեռնարկություններ չունենք, ուստի այս 100 մլն դոլարը կտրոհվի դրանց միջեւ: Այլ հարց է ծխախոտը, որի արտահանմամբ զբաղվում են «Գրանդ հոլդինգ» ձեռնարկության մեջ միավորված «Գրանդ տոբակոն» եւ «Մասիս ինտերնեշնլ տաբակը»:

Այսպիսով, կառավարության «աննախադեպ» որոշումը երկրի խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում կարող է տարածվել միայն երկու ընկերությունների վրա: Սակայն օրինագծում կա «մի փոքր» ճշգրտում. արտոնությունները նախատեսված են միայն այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք «զբաղվում են բացառապես արտահանմամբ»: Սակայն ինչպես Երեւանի կոնյակի գործարանի (թող որ աննշան), այնպես էլ «Գրանդ Հոլդինգ» ձեռնարկության արտադրանքի մի մասը իրացվում է ներքին շուկայում: Այդ դեպքում ո՞ւմ համար են նախատեսված կառավարության արտոնությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ