Եգիպտոսում ցուցարարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ բախումների արդյունքում առնվազն 18 մարդ է զոհվել, հաղորդում է The New York Times-ը:
Ցույցերը նվիրված են եղել 2011թ. ապստամբության տարելիցին, ինչի հետեւանքով տապալվել էր Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանությունը:
Ավելի վաղ, եգիպտոսի դատարանը տապալված նախագահի երկու որդիներին ազատ արձակելու վճիռ էր կայացրել, հայտնում է Gazeta-ն:
Հաղորդվում էր, որ Կահիրեում եւ Եգիպտոսի այլ քաղաքներում փողոցային անկարգությունների հետեւանքով 15 մարդ է զոհվել: