News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բնականոն զարգացում են ապրել Հայաստան-Իրան փոխշահավետ հարաբերությունները: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում: Հոկտեմբերի 20-21-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրան, որի ընթացքում վարչապետը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահի, նախագահի առաջին տեղակալի եւ ԱԳ նախարարի հետ:

Մայիսի 5-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով Թեհրան է մեկնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի եւ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Դեկտեմբերի 15-16-ը Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասներկուերորդ նիստը:

Տեղի են ունեցել նաեւ քաղաքական, իրավական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցությանը նվիրված մի շարք միջգերատեսչական փոխայցելություններ եւ հանդիպումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ