News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի պետական ծառայությունը «Կամավոր համագործակցություն» ծրագրի շրջանակներում Համաշխարհային Օդերեւութաբանական Կազմակերպությունից (ՀՕԿ) ստացավ եւս 300 ռադիոզոնդ:

Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մթնոլորտի զոնդարկումը եղանակի՝ մասնավորապես վտանգավոր օդերեւութաբանական երեւույթների կանխատեսման համար ունի որոշիչ նշանակություն: Զոնդարկման տվյալները հնարավորություն են տալիս ստանալ մթնոլորտի ուղղաձիգ կտրվածքի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, խոնավության, քամու ուղղության եւ արագության վերաբերյալ տեղեկատվություն: Բացի այդ, ստացված տվյալների եւ գետնամերձ շերտի ջերմաստիճանի միջոցով գնահատվում է տրոպոսֆերայի անկայունության էներգիայի չափը, որի մեծ արժեքը պայմանավորում է հզոր կույտ-անձրեւային ամպերի զարգացում, առատ տեղումների, ինչպես նաեւ փոթորկային քամիների առաջացում:

Վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում մթնոլորտի զոնդարկում կատարվում է միայն Հայաստանի Հանրապետությունում Երեւանի աէրոլոգիական կայանի կողմից` օրական մեկ անգամ, Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին: Հատկանշական է այն փաստը, որ կայանն ընդգրկված է Համաշխարհային Օդերեւութաբանական Կազմակերպության գլոբալ կլիմայական դիտարկումների համակարգի (GCOS) մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության գլոբալ ցանցում (GUAN): Երեւանի աէրոլոգիական կայանը ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայի մոնիթորինգի ենթատարածաշրջանային Կենտրոն է եւ իրականացնում է ամսական եւ սեզոնային կլիմայի մշտադիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:

ՀՕԿ-ի Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում, Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի պետական ծառայությունը 2014թ.-ի ընթացքում ստացել է 1200 ռետինե փուչիկ որոնց միջոցով իրականացվում է ռադիոզոնդերի բացթողումը մթնոլորտի վերին շերտեր, իսկ 2015թ.-ի հունվարին՝ եւս 300 ռադիոզոնդ, որոնց ընդհանուր արժեքը 36 մլն դրամից ավել է: Ռադիոզոնդերի ստացված քանակը հնարավորություն կընձեռի իրականացնել մթնոլորտի վերին շերտերի զոնդարկում:

Նշենք, որ ՀՕԿ-ի հետ սերտ համագործակցությունն ունի 10 տարվա պատմություն եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում բացառիկ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ