News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենատ Մանվել Գրիգորյանը չի կասկածում, որ ռուսներն ավելի խիստ կվերաբերվեն Գյումրիում 7 անդամից բաղկացած ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանը:

«Մեկ ա՝  ինչ լուծում էլ ստանա, միլիոն ձեւի քննդատվելու է, միլիոն ձեւի ասվելու է, բայց ես վստահ եմ, որ ռուսները պիտի փորձեն ճշմարտությունը հանել, որովհետեւ սա առաջինը իրենց հեղինակության, պատվի խնդիրն է, իրանք են եկել, մեր երկրում ծառայություն անում, ճիշտ է, մեր ազգի համար են ծառայություն անում, բայց իրենց ավելի շատ է պետք, որ ճշմարտությունը բացահայտվի»,- ասաց նա:

ԵԿՄ նախագահի կարծիքով՝ հանցագործի ազգությունը շեշտադրելով հարցը քաղաքականացվում է. «Երեխայի վրա զենք բարձրացնողը, էն էլ քնած տեղը, տան մեջ մտնողը, դրա մասին խոսք չկա, կապ չունի ազգությունը, հենց ազգությունը շեշտվում է, դա  քաղաքականություն է, որովհետեւ դա կապ չունի՝ հայ էր, ռուս էր, ում բարեկամն էր։ Ես մի անգամ ասեցի, չէ՞՝ տենց մարդկանց պիտի չբռնեն էլ»:

Մանվել Գրիգորյանը կարծում է, որ այս դեպքից հետո սխալ կլինի Գյումրիից դուրս հանել ռուսական ռազմաբազան:

«Ռազմաբազան հեռացնելը մի քիչ կոպիտ բան է մեր համար, որովհետեւ մենք Թուրքիայի հետ սահման ունենք, համ էլ պայմանագիր ունենք, չի կարելի նման բան ասել, նամանավանդ, որ զինվոր է եկել, սահմանի վրա կանգնած է զենքով։ Դրա համար եմ ասում՝ որ ազգությունը պիտի թողնենք։ Հազարավոր ուրիշ ռուսներ էլ զենքը ձեռը կանգնած, սահմանի վրա մեր անդորրն են պաշտպանում։ Ազգությունը կապ չունի, կարող է՝ ռուս էլ չլիներ, որովհետեւ էդ բազայում ուրիշ ազգեր էլ են ծառայում, հայեր էլ կան։ Համենայնդեպս, դաժան էր, վատ էր, էդ 1915թ. ողբերգությունը ոնց որ մի հատ սաղիս շորշոփ տվեց, հիշատակեց, թե 100 տարի առաջ ինչ է եղել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ