News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության նպատակը նախագահ Բաշար Ասադի եւ նրա կառավարության տապալումն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ոչ մի կերպ չհիմնավորելով, թե որ նորմերի հիմքով է Անկարան բնական համարում Դամասկոսի ներքին գործերին միջամտելը:

«Սիրիայում մեր քաղաքականությունը հայտնի է, եւ չենք պատրաստվում ինչ-որ կերպ դրա հետ խաղալ:  Մեր թիրախը ռեժիմն է», - ընդգծել է Էրդողանը: Ըստ նրա՝ «երեք բան կամ որ պետք է անել եւ որոնց մասին ինքն ասում էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային. «դրանք են՝ «ոչ թռիչքային գոտին», «անվտանգության գոտին» եւ տեղական ընդդիմության «ուսուցանումը եւ ապահովումը: «Վերջինով ԱՄՆ-ն զբաղվում է, մնացած բաներով՝ ոչ»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է  ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահն ասել է, որ Ասադի կառավարության տապալումը «ԱՄՆ-ի նպատակների ցանկում չէ»: «Սակայն առանց դրա չի ստացվի լուծել խնդիրը: Նորից կստացվի այնպես, ինչպես Իրաքում: Իսկ մենք կրկնություն չենք ուզում: Հյուսիսային Իրաք է ձեւավորվել, եւ մենք չենք ցանկանում Հյուսիսային Սիրիա: Մեզ համար դա անընդունելի է»:

Սիրիայի Կոբանի քաղաքի վերաբերյալ Էրդողանը հայտարարել է, որ «չի հասկանում, թե  ինչու է այն այդքան կարեւոր», եւ ինչու ԱՄՆ-ն, օրինակ, «չի զբաղվում Հալեպի իրավիճակով»: «Կոբանին տեղի բնակչություն չունի: 200 հազար մարդ արդեն եկել է մեզ մոտ, այնտեղ միայն մարտիկներ են: Մենք ասել ենք Օբամային՝ այնտեղ բեռ չթողնել: Ցավոք, երեք С-130 օդանավեր նետել են այն ամենն, ինչ հարկավոր է: Բեռան կեսը հայտնվել է ԻՊ-ի ձեռքում: Եվ հիմա ո՞վ է աջակցում գրոհայիններին», - զզայրացած է ձեւացել Էրդողանը՝ չնայած Թուրքիայի մասնակցությունը Սիրիայում ահաբեկիչներին զինելու հարցում բազմիցս ապացուցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ