News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Freedom House-ը այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում - 2015» զեկույցում ողջունել է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգտոնից:

Ըստ զեկույցի հեղինակների՝ արեւմտյան պատժամիջոցները պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն բոլոր պետություններին առ այն, որ հարեւանի վրա հարձակումը պատժելի է։ Ռուսաստանը, ըստ կազմակերպության, որոշել է փոխել մարտավարությունը եւ եթե նախկինում Մոսկվան ձեւականորեն  հայտարարում էր միջազգային նորմերի պահպանման մասին, ապա Ղրիմի բռնակցումից հետո այն հրապարակավ ձեռքերը լվաց միջազգային իրավունքից։  Այս քայլով Ռուսաստանն իրեն դրսեւորեց որպես Եվրոպայում խաղաղության եւ ժողովրդավարության հակառակորդ, այլ ոչ թե հուսալի ռազմավարական գործընկեր, ինչպես նաեւ երկարացրեց Եվրոպայում վերջին 10 տարվա ամենախոր ճգնաժամը։

«Նախագահ Վլադիմիր Պուտինը անսխալ եւ պարզ ցույց տվեց իր արհամարհանքը ժողովրդավարական ազատ արժեքների նկատմամբ: Նա եւ իր շրջապատը կոպիտ քարոզչությունը հավասարեցրել են ազատ լրագրությանը, իրավապաշտպաններին հռչակել պետության թշնամիներ, իսկ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին հայտարարել բարոյապես այլանդակ», -  ընդգծում են զեկույցի հեղինակները՝ հիշեցնելով, որ 2014 թ. Ռուսաստանը եւ Չինաստանը «օգտագործել են սառը պատերազմի ամենասարսափելի գործիքները՝ այլախոհներին հոգեբուժարաններում փակելով»:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի խնդիրներն ավելի խորն են, նշում է Freedom House-ը: «Կոռուպցիան, հետամնացությունը եւ օրենքի գերակայության բացակայությունը հետ են մղում ներդրողներին եւ խոչընդոտում տնտեսական դիվերսիֆիկացիային: Ծայրահեղ քարոզչությունը գրեթե խլացրել է քննադատության ձայնը, իսկ նախագահական իշխանության հակակշիռների բացակայությունը դարձել է արտասահմանում աղետալի արկածների որոնման եւ դիվանագիտական տապալումների պատճառ», - գրում են զեկույցի հեղինակները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ