News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունն սկսել է պարեկել Բորիսովյան գերեզմանատան մոտ Բրատեեւոյում, որտեղ մարտի 1-ին տեղի է ունենալու Նավալնու թաղումը, տեղեկացրել է RusNews-ի թղթակիցը։

Նրա տվյալներով՝ գերեզմանատան կողքին ոստիկանները երկու-երեք հոգով պարեկում են իրականացնում։ Մուտքի մոտ պատրաստվել են մետաղական պատնեշներ, յուրաքանչյուր սյան վրա տեղակայվել են տեսախցիկներ։ Դրանց մասին դեռ փետրվարի 6-ին գրել էր «Осторожно, новости» Թելեգրամ-ալիքը։

«Можем объяснить» Թելեգրամ-ալիքը գրել է, որ ոստիկանության ուժեղացված վերակարգերը հերթապահում են Բորիսովո մետրոյի մուտքի մոտ։ Գերեզմանատան մուտքի մոտ կանգնած են ոստիկանության երկու աշխատակիցներ, կողքին՝ ոստիկանական փոքրիկ մեքենա, տեղեկացրել է «Можем объяснить»-ի թղթակիցը։

Գերեզմանատան մուտքի մոտ, ինչպես տեղեկացնում է «Можем объяснить»-ի թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները հարցնում են անձնագիր եւ խնդրում բացատրել այցի նպատակը, ինչպես նաեւ զննում են անձնական իրերը՝ դա բացատրելով «ահաբեկչական գործողությունների կանխման» անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ