News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Անցած շաբաթ լրացավ երկրորդ տարին Ուկրաինայի դեմ Պուտինի լիածավալ պատերազմ սկսելուց հետո։ Ուխտադրուժ, ստոր։ Ամբողջ աշխարհը նետվեց օգնելու Ուկրաինային։ Բայց ահա երկու տարի է անցել, շատ է հոգնածությունը, արյունը շատ է, հուսահատությունները շատ են, իսկ Պուտինը ոչ մի տեղ չի անհետացել»,- ասել է քաղաքական գործչի այրին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, տեղեկացրել է BBC-ն։

Բայց, նրա խոսքով, ոչ զենքը, ոչ պատժամիջոցները արդյունք չեն տալիս։ «Իսկ հետո Պուտինն սպանեց իմ ամուսնուն՝ Ալեքսեյ Նավալնուն»,- ասել է Նավալնայան։

Մի կողմից՝ ես տեսնում եմ, որ բոլորը շոկ են զգացել, ասել է ընդդիմադրի այրին։ Բայց, մյուս կողմից, ես տեսնում եմ հսկայական մոլորվածություն։ «Շատերին թվում է, թե Պուտինը առհասարակ չի հաղթի։ Եվ նրանք հուսահատ հիմա արդեն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս օգնենք ձեզ»,- ասել է նա իր ելույթում։

Նրա խոսքով՝ «անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով կամ պատժամիջոցների եւս մեկ փաթեթով»։ Նավալնայան Եվրախորհրդարանի անդամներին կոչ է արել «օգտագործել այն մեթոդները, որոնք կիրառվում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, այլ ոչ թե քաղաքական մրցակցության. «Ոչ թե դիվանագիտական նոտաներ, այլ  խճճված ֆինանսական սխեմաների հետաքննություն։ Ոչ թե մտահոգության արտահայտում, այլ ձեր երկրներում մաֆիայի հանցակիցների, աննկատ իրավաբանների եւ ֆինանսիստների որոնում, որոնք օգնում են Պուտինին ու նրա բարեկամներին թաքցնել փողերը»։

«Հուսալի դաշնակիցներ» են այս հարցում, ըստ Նավալնայայի, «տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիները, որոնք դեմ են Պուտինին, դեմ են պատերազմին, դեմ են այն չարիքին, որը նա կրում է»։ Նավալնայան կոչ է արել չհետապնդել ռուսաստանցիներին, այլ նրանց հետ աշխատել համատեղ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ