News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բոսթոնի իշխանությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին 50 դոլարով  տուգանել են տան դիմացի ձյունը չմաքրելու համար։

Հունվարի 27-ին ԱՄՆ-ի արեւելյան ափին վրա է հասել այս տարվա առաջին փոթորիկը, ուժեղ քամին ուղեկցվել է ձյան առատ տեղումներով։ Բոսթոնում կես մետրից ավելի ձյան շերտ է գոյացել։ Քաղաքապետ Մարտին Ուոլշը բնակիչներին կարգադրել է բահ վերցնել եւ մաքրել տան մոտի ձյունը՝ չհնազանդվողներին սպառնալով տուգանել։

Չմաքրված ձյան պատճառով պատժվածների թվում է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Ձյան պատճառով նրա անունով տուգանքը, որը թողնվել է Բոսթոնի կենտրոնի իր առանձնատան մոտ, գրվել է հունվարի 29-ին:

Ձյան տեղումների օրը Քերրին Սաուդյան Արաբիայում է եղել, ԱՄՆ է վերադարձել հունվարի 28-ին, սակայն ըստ նրա օրակարգի, Բոսթոն է վերադարձել միայն հունվարի 30-ին:
Քերիի մամուլի քարտուղար Գլեն Ջոնսոնը լրագրողներին վստահեցրել է, որ իր  ղեկավարը անպայման կվճարի տուգանքը, եւ հայտնել է, որ տուգանքն ստանալուց անմիջապես հետո մաքրվել է Քերրիի հինգհարկանի առանձնատան դիմացի ձյունը:

1899թ. կառուցված շուրջ  770 քմ մակերեսով տունը Ջոն Քերրին եւ նրա կինը գնել են  1995-ին՝ 1,7 մլն դոլարով։ Այն այսօր արժե 15 մլն դոլար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ