News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 27-ին քննության էր առել սնանկացած եւ հետագայում ֆինանսապես առողջացած պարտապանների իրենց պարտավորությունների կատարման գործընթացը կարգավորող «Սնանկության մասին» օրենքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության  վերաբերյալ գործը:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ օրենքի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ որոշ բացառություններով առողջացած կազմակերպությունը ազատվում է պարտավորությունների կատարումից, ինչպես օրինակ վճարել դրամ, հանձնել գույք եւ այլն: Դատարանն նշվածի կապակցությամբ սահմանել է, որ իրավաչափ չի համարում սնանկության գործընթացի շրջանակներում առողջ ճանաչված պարտապանին ընտրողաբար պարտավորություններից ազատելը, քանի որ տարբերակված մոտեցում է նախատեսվում հարկային պարտավորությունների պարտատեր հանդիսացող պետության եւ այլ տեսակի պարտավորությունների պարտատերեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ:

Սահմանադրական դատարանը արձանագրել է նաեւ, որ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումներից հետեւում է, որ բոլոր այն պարտատերերը, ովքեր որեւէ պատճառով չեն տեղեկացել հրապարակային ծանուցումների կայքում հրապարակված հայտարարությանը կամ չեն համարվում պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատերեր, զրկվում են իրենց իրավունքների հետագա պաշտպանության իրավական հնարավորություններից: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումը ոչ միայն պարտատերերի իրավունքների ոտնահարման իրական վտանգ է պարունակում, այլեւ մեծ են նաեւ կոռուպցիոն ռիսկերը: Ուստի դատարանը սահմանել է, որ առաջին հերթին սնանկացման հայտ ներկայացնելիս պարտապանն է պարտավոր հստակ ներկայացնել իր պարտավորությունների իրական պատկերը: Բացի դրանից, բոլոր այն պարտատերերը, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծանոթացել http://www.azdarar.am հասցեում գտնվող հայտարարությանը, հետագայում դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություն պետք է ունենան:

Սահմանադրական դատարանը արձանագրել է նաեւ, որ օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման եւ պարտավորությունների գրանցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները:

Արդյունքում սահմանադրական դատարանը որոշեց, որ «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կարգավորումը որով պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից եւ նույն հոդվածի 4-րդ մասի կարգավորումը, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաեւ ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող եւ անվավեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ