News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կառավարության գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգային եւ արտգործնախարար Ֆումիո Կիսիդեին կարգադրել է շարունակել Հորդանանի եւ այլ երկրների հետ փոխգործակցությունը՝ ԻՊ-ի գերության մեջ գտնվող ճապոնացի պատանդ Կենձի Գոտոյի ազատման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եսիհիդե Սուգան։

«Այս ծանր իրավիճակում անհրաժեշտ է սերտորեն համագործակցել Հորդանանի եւ այլ երկրների հետ՝ Կենձի Գոտոյին ազատելու համար»,- հայտնել է Սուգան վարչապետի հանձանարարականը:

Ճապոնացի լրագրող Կենձի Գոտոն առեւանգվել է ԻՊ գրոհայինների կողմից: Կես շաբաթ առաջ համացանցում նրա եւ եւս մեկ ճապոնացի պատանդի՝ Հարունա Յուկավայի 200 մլն դոլար փրկագնի պահանջով տեսագրություն է հայտնվել: Գրոհայինները  72 ժամ ժամանակ են տվել: Ժամկետը լրանալուց մեկ օր անց համացանցում գլխատված մարմնով լուսանկար է հայտնվել, իսկ կադրից դուրս Գոտոյի ձայնը հայտնել է Յուկավայի մահապատժի մասին եւ փոխանցել խմբակցության նոր պայմանը՝ ազատել Հորդանանի բանտում գտնվող մահապարտ ահաբեկչուհի Սաջիդա ար Ռիշուային: Հինգշաբթի համացանցում հայտնված երրորդ հաղորդագրությունում հաղորդվել է, որ եթե Սաջիդան փոխանակման համար չբերվի Թուրքիայի սահմանի մոտ մինչեւ հունվարի 29-ի մայրամուտ, գրոհայինները  սպառնում են սպանել դեկտեմբերի վերջին պատանդ վերցրած Հորդանանի ՌՕՈՒ-ի օդաչու Մուազ ալ Քասասբեհին: 

Նշված ժամկետի ավարտից հետո անցել է շուրջ երկու օր, սակայն ոչ մի տեղեկություն թռիչքի կամ ճապոնացի լրագրողի մասին չի ստացվել: Հորդանանի իշխանությունները հայտարարել են փոխանակման վերաբերյալ  իրենց պատրաստակամության մասին, միայն եթե ապացույցներ տրամադրվեն, որ օդաչուն ողջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ