News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Թորոսգյուղի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ը:

Դժվարանցանելի են Ապարան-Արագած ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հատվածը:

Սյունիքի մարզում բուք է եւ ցածր տեսանելիություն:

Դիլիջանի ոլորաններում եւ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում եւ Տավուշի մարզում ձյուն է տեղում:

Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ