News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


ԱԺ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը փետրվարի 9-10-ը ՌԴ պետդումա  կատարած այցի ժամանակ բարձացրել է Ավետետիսյանների ընտանիքի 7 անդամներ սպանության մեջ մեղադրվող, 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու հարցը: Այս մասին պատգամավորը լրագրողներին ասաց այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի գերեզմանատանը, որտեղ Ավետիսյանների հարազատների եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ այցելել էր Ավետիսյանների քառասունքին նրանց հիշատակը խնկարկելու։

«Ես Մոսկվայում այդ հարցը բարձրացրել եմ, որ զինվորը հանձնվի հայ իրավապահներին։ Պատասխանը, ցավոք, բացասական է եղել. պատրաստ  չեն հանձնելու, բայց պատրաստ են համագործակցելու հայկական կողմի հետ, Հայաստանում համատեղ քննչական գործողություններ իրականացնելու հարցում։ Թե պատիժը կոնկրետ որտեղ է կրելու, հստակ պատասխաններ չտրվեցին»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:

Նշենք, որ Ավետիսյանների քառասունքի արարողությանը ներկա էր նաեւ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ իր տեղեկություններով՝ Ավետիսյանների հարազատներին իրազեկում են քննության ընթացքի մասին։ Մարզպետը տեղյակ չէր, որ հարազատները դժգոհում են քննությունից եւ պնդում են, որ դրա ընթացքի մասին իրենց ոչինչ չեն ասում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը՝ կեսգիշերին մոտ, ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ