Ռուսաստանի համար կարեւոր է ապահովել Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամենակարեւորը՝ չսիրաշահել այս կամ այն արեւմտյան երկրներին կամ գործիչներին, որոնք սպառնում են պատժամիջոցներով, իսկ ամենագլխավորը՝ ապահովել ուկրաինական ճգնաժամի խաղաղ ու կայուն քաղաքական կարգավորում»,-նշել է Լավրովը:
Նա նաեւ հավելել է, որ հրադադարը խախտելու մեջ Ռուսաստանին եւ ապստամբներին մեղադրելու բոլոր փորձերն ուղղված են նրան, որ թույլ չտան բանակցություններ Կիեւի եւ ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի միջեւ: