News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ հարուցված քրեական գործը կարող է քննվել Հյուսիսկովկասյան շրջանային դատարանում, որը տեղակայված է Դոնի Ռոստովում։

Այս մասին հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը։  «Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որ զինվորական դատարանում է քննվելու գործը՝ Երեւանում, թե Դոնի Ռոստովում, սակայն գործի իրավասությունը պատկանում է Հյուսիսկովկասյան զինվորական շրջանային դատարանին»,- ասել է Պտիցինը, մեջբերում է 161.ru-ն։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը բանակ էր զորակոչվել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տարածել էին, թե Չիտայում ծառայության ժամանակ նա մեկ ամսից ավել բուժվել է ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում վարքագծի լուրջ շեղումների պատճառով, մինչդեռ հիվանդանոցի եւ զինկոմիսարիատի ղեկավարությունը կտրականապես հերքում էին այդ տեղեկությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ