Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Եվրամիությանը կոչ է արել հստակեցնել, թե ով պետք է ներկայացնի միությունը և ինչ լիազորությունների շրջանակում մասնակցի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին առնչվող բանակցություններին, գրում է Bloomberg գործակալությունը։
Նրա կարծիքով՝ գործող համակարգը կարող է խաթարել ԵՄ-ի նկատմամբ վստահությունը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում Մելոնին առաջարկել է այդ հարցը քննարկել Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ Դուբլինում։ Նամակի պատճենը տարածել է Իտալիայի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Մելոնին կարծում է, որ ԵՄ-ն պետք է համաձայնեցնի բանակցային գործընթացում ներկայացվածության կարգը և մասնակիցների լիազորությունները։ Նրա կարծիքով՝ այդ հարցի շուրջ հստակ պայմանավորվածությունների բացակայությունը վտանգում է միության հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համակարգում է Եվրամիության 27 երկրների առաջնորդների հանդիպումները։




























