News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբան Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին, որպեսզի քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման եւ բացահայտման նպատակով կատարեն մի շարք քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը: Նա ավելի վաղ ուսումնասիրել էր դեպքի վայրը եւ դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն եւ այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր եւ Երազգաորս գյուղերի տարածքները, ինչպես նաեւ բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ Վ.Պերմյակովը հայտնաբերվել էր: «Վերը նշված տարածքների ուսոումնասիրություններից ակնհայտ էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան եւ Ավետիսյանների տունը միմյանցից գտնվում են նվազագույնը 2-3կմ հեռավորության վրա, իսկ որոշ երթուղիներով նույնիսկ՝ 4-5 կմ հեռավորության վրա: Բացի այդ, բոլոր հնարավոր երթուղիներն էլ բավականին բարդ են եւ տարածքին անծանոթ անձի համար գրեթե անհնար կլիներ հատուկ նպատակով ինքնուրույն գնալ հենց այդ տուն: Այս առումով նաեւ կասկած են հարուցում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը նշված տուն է մտել ջուր խմելու համար, քանզի նախքան նշված տուն հասնելը, այդ ողջ ճանապարահատվածում առկա են բազմաթիվ այլ բնակելի տներ, առավել եւս մթերային կրպակներ: Դեպքի վայրի հարակից տարածքի ուսումնասիրության ընթացքում իմ կողմից հատուկ ուշադրության է արժանացել Ավետիսյանների տան անմիջապես դիմացը՝ երկու այլ տների միջնամասով անցնող նեղ ճանապարհը, որն այնուհետեւ միանում է ընդհանուր ճանապարհին եւ որն էլ ուղիղ գծող շարունակելու դեպքում հատվում է երկաթգծի հետ: Իսկ առավել հետաքրքրական էր, որ նշված երկաթգիծն անմիջապես անցնում է Երազգաորս եւ Բայանդուր գյուղերով: Այսինքն՝ չի բացառվում, որ տարածքին անծանոթ Վ.Պերմյակովը Բայանդուր գյուղ հասնելու համար որպես ուղենիշ վերցրած լինի հենց երկաթգիծը: Ուշադրության է արժանի է նաեւ այն փաստը, որ երկաթգծով մինչեւ Բայանդուր գյուղ հեռավորությունը կազմում է մոտ 13կմ, իսկ մայրուղիով՝ մոտ 28 կմ»,-նշել է  փաստաբանը:

Նա նաեւ նկատել է. որ Երազգաորս գյուղում գտնվող հայ-թուրքական սահմանին հարակից՝ սահմանապահների կողմից սահմանը վերահսկելու համար նախատեսված առաջին աշտարակը, որի մոտ էլ, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Վ.Պերմյակովը, երկաթգծից գտնվում է մոտ 1,1 կմ հեռավորության վրա եւ անզեն աչքով տեսանելի է երկաթգծից:  Իսկ առավել մեծ ուշադրության է արժանի այն փաստը, որ չնայած որ երկաթգծով դեպի Բայանդուր գյուղ՝ դեպքի հայ-թուրքական սահման գնալիս ճանապարհին առկա են նաեւ նմանատիպ այլ աշտարակներ, սակայն վերը նշված աշտարակը, որտեղ հայտնաբերվել է Վ.Պերմյակովը, առաջինն է, որը երկաթգծով շարժվելիս տեսանելի է անզեն աչքով: Փաստաբանը նշեց, որ այս ամենից ելնելով կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել, մասնավորապես, որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին եւ հետեւաբար Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչեւ երկաթգիծ, այնուհետեւ դեպի աջ թեքվելով, երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչեւ իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի եւ որեւէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով  հասնել նշված աշտարակի մոտ:  Ի դեպ, ժամանակին որոշ լուրեր են շրջանառվել, որ հիմնականում ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներից մեկը դեպքի օրը ծառայություն է մատուցել նաեւ Վ. Պերմյակովին:

Երեմ Սարգսյանը միջնորդել է պարզել, թե Վ.Պերմյակովը ռազմաբազայի տարածքից մինչեւ Մյասնիկյան 188-րդ տուն եւ այնտեղից դեպի Երազգաորս՝ հայ-թուրքական սահմանին հարակից հատված, կոնկրետ ո՞ր երթուղիներով է գնացել,  ոտքո՞վ է գնացել, թե՞ որեւէ տրանսպորտային միջոցով: Փաստաբանը միջնորդել է նաեւ առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել ՀՀ-ում Վ.Պերմյակովի հնարավոր հարազատական կամ ընկերական կապերը, ինչպես նաեւ, թե ռազմաբազայի զինծառայողներից՝ շարքային եւ սպայական անձնակազմից ում հետ է նա առավել մտերիմ եղել, նրանցից ովքեր են այդ օրը որեւէ օրինական կամ անօրինական հիմքով գտնվել զորամասից դուրս, ապա նաեւ ստուգել նրանց հնարվաոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:

Երեմ Սարգսյանը միջնորդել է նաեւ պարզել, թե ` 2015թ. հունվարի 12-ի գիշերը Գյումրի-Երեւան ուղղությամբ գնացք գործել է, թե` ոչ, եթե այո, ապա` ո՞ր ժամին է այն անցել Ավետիսյաննների տան հարակից հատվածով եւ ո՞ր ժամին` Երազգաորս եւ Բայանդուր գյուղերով՝ նկատի ունենալով, որ Վ.Պերմյակովը կարող էր նաեւ գնացքով հասնել հայ-թուրքական սահմանի հարակից հատված: Փաստաբանը նաեւ կարեւորել է պարզել, թե արդյոք Պերմյակովը ծառայության բերումով եղել է Գյումրու Մյասնիկյան փողոցում կամ Բայանդուր, Երազգաորս գյուղերում, հատկապես սահմանին հարակից հատվածում: Երեմ Սարգսյանը իր միջնորդության մեջ նշել է, որ պետք է պարզել նաեւ ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն տանող հնարավոր ճանապարհներին գտնվող որեւէ բնակելի տուն, խանութ կամ այլ օբյեկտ մուտք գործելու, դրանց դռները կամ պատուհաններն ապօրինի բացելու եւ վնասելու փորձեր եղել են, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ