News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փետրվարի 27-ի երեկոյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն գործած զինծառայող, Երեւանի բնակիչ, 19-ամյա Ալբերտ Սաֆարյանի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը, որին առավոտյան էին հայտնել որդու մահվան մասին։

«Զինկոմիսարիատում ասացին, որ տղաս ինքնասպանություն է գործել եւ ինքնասպանությունից առաջ  նամակ է թողել: Տղայիս գրած նամակն ինձ զինկոմում ցույց չեն տվել, միայն բովանդակությունն են ասել՝ իբր մեր ընտանիքում խնդիրներ են եղել, և նա ինքնասպան է եղել այդ պատճառով: Ես այդ վարկածին չեմ հավատում և ամեն ինչ անելու եմ, որպեսզի ճշմարտությունը պարզեմ»,-ասաց նա:

Սաֆարյանների ընտանիքի հարևանները նույնպես չեն հավատում ինքնասպանության վարկածին. ընտանիքի մասին էլ միայն դրական են խոսում՝ բացառելով խնդիրները։

«Միշտ ժպտերես, ուրախ տղա էր: Բանակից չէր դժգոհում, ծնողների հետ վերջին անգամ մեկ շաբաթ առաջ էր հեռախոսով խոսել ու տեղեկացրել, որ այնտեղ ոչ մի խնդիր չունի ու ամեն ինչ լավ է: Մենք շատ մոտ հարևաններ ենք, շատ լավ ընտանիք են, առաջ քաշված վարկածը, իբր ընտանեական խնդիրների պատճառով է ինքնասպան եղել, սուտ է: Շատ լավ ընտանիք ուներ, որտեղ ոչ մի խնդիր էլ չկա»,-ասաց հարեւաններից Արսեն Գալստյանը:

Ալբերտն ընդամենը ութ ամսվա զինծառայող էր, մինչեւ բանակ զորակոչվելն էլ սովորել է Ֆինանսատնտեսական քոլեջի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնում:

«Ալբերտը հոր հետ մեկնել էր Ռուսաստան արտագնա աշխատանքի: Բայց երբ ծառայելու ժամանակն է եկել, վերադարձել է հայրենիք՝ պարտքը կատարելու»,-պատմեց հարեւանը։

Ալբերտի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին՝ Ծովինար Հարությունյանը, որը 9 տարի ճանաչել է Ալբերտին ու նրա ընտանիքին, մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով, Ալբերտը չէր կարող ինքնքասպան լինել, քանի որ «թուլամորթ երեխա չէր»:

«Շատ լավ, խիզախ, արտակարգ, բոլորին հասնող տղա էր: Նա թուլամորթ չէր, որ ինքնասպանություն գործեր, այդ վարկածը բացառվում է: Միշտ էլ պատրաստ էր հայրենիքին ծառայելու: Նրանց ընտանիքը օրինակելի հայ ընտանիքներից է, բոլորն էլ շատ լավ մարդիկ են, իրենց քրտինքով աշխատող»,-ասաց նա:

Ալբերտ Սաֆարյանը տան միջնեկ երեխան էր, ուներ ավագ եղբայր եւ կրտսեր քույր: Սաֆարյանների ընտանիքն ապրուստը վաստակում է արտագնա աշխատանքով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 27-ին, ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ