News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Travel.ru տուրիստական կայքը կազմել է Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, անցկացնելու համար նախատեսված լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսյակը։

Աղյուսյակում ընդգրկված է 20 համեմատաբար էժան քաղաք, որոնք վերջին տարվա ընթացքում մեծ հեղինակություն են վայելում ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների շրջանում։  Երկու հոգու համար նախատեսված ճանապարհորդության բյուջեն ընդգրկում է մարտի 8-9-ը ոչ թանկ հյուրանոցում գիշերակաց, ընթրիք սրճարանում կամ ռեստորանում եւ այցելություն տեղի տեսարժան վայրեր։

Երեւանը այս ցուցանիշներով զբաղեցրել է առաջին տեղը։ Հայաստանի մայրաքաղաքում նման ճանապարհորդության մեկ օրն արժի 34 եվրո։

Յուրահատուկ մշակութային կենտրոնն ու հյուրընկալ քաղաքը տոնական մթնոլորտ է ստեղծում։ Հայաստանի  մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրը Էրեբունի թանգարանն է՝ Արին բերդ բլրի ստորոտում։ Հենց այստեղ է մ.թ.ա. 782թ. հիմնադրվել ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցը։ Երեւանը հին, հարուստ պատմությամբ եւ միաժամանակ երիտասարդ քաղաք է։ Մթնոլորտն այստեղ ներծծված է հույսով, հավատով եւ սիրով, ինչը հատկապես գնահատում են կանայք, գրում է կայքը։

Մարտի 8-ի մատչելի ճանապարհորդությունների համար նախատեսված քաղաքների լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ հետեւյալ քաղաքները՝ Նովի Սադ (Սերբիա) – 41 եվրո, Վիտեբսկ (Բելառուս) – 42 եվրո, Բիտոլա (Մակեդոնիա) – 43 եվրո, Կոնստանցա (Ռումինիա) – 46 եվրո, Տարտու (Էստոնիա) – 47 եվրո, Գդանսկ (Լեհաստան) – 48 եվրո, Քութաիսի (Վրաստան) – 50 եվրո, Պլզեն (Չեխիա) – 51 եվրո, Կուանաս (Լիտվա) – 52 եվրո։

Իսկ ամենաթանկ քաղաքների եռյակում ընդգրկված են գերմանական Համբուրգը – 73 եվրո, ֆիննական Տուրկուն – 91 եվրո եւ  բելգիական Անտվերպենը – 95 եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ